Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել են Այգեձորի ներհամայնքային ճանապարհների սալիկապատման աշխատանքները

Մայիս 23,2022 20:55

Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում ավարտվել են ներբնակավայրային ճանապարհների սալիկապատման աշխատանքները: Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին Բերդի համայնքապետարանից։ Ճանապարհի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրով՝ ՀՀ կառավարության, Բերդի համայնքապետարանի և ռուսաստանաբնակ այգեձորցիների համաֆինանսավորմամբ:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 162. 000 000 ՀՀ դրամ, որից ՀՀ կառավարության ներդրումը կազմել է 97 200 000 ՀՀ դրամ(60 %), Բերդի համայնքապետարանի ներդրումը` 32. 400 000 ՀՀ դրամ(20 %), ռուսաստանաբնակ այգեձորցիների ներդրումը՝ 32. 400 000 ՀՀ դրամ(20 %): Ընթացքի մեջ են նաև Այգեձորի «Միջին» թաղամասի 7-րդ փողոցի 326 մ երկարությամբ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները:  Հավելենք,որ նմանօրինակ աշխատանքներ իրականացվում են նաև Բերդ համայնքի տարբեր բնակավայրերում։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031