Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ես հակված եմ մտածել՝ հրահանգված է, որ բոլորն անեն՝ ավտոբուսի վարորդները քաղաքացիներից գումար վերցնեն»․Լեւոն Զաքարյան

Մայիս 24,2022 18:56

«Մի տարբերակ է մնացել, որ բերենք նկարով այստեղ ցույց տանք, որ ավտոբուսների վարորդները ծխում են, հեռախոսով խոսում են, քաղաքացիներից գումար են շորթում։ Դա հանցագործություն է, երբ վարորդը գումարը դնում է իր գրպանը»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը։

Նա ասաց, որ մինչեւ ավտոբուսներում տեսախցիկների գործելը, պետք է կամք դրսեւորել, եւ նման բան թույլ չտալ․«Եթե ղեկավարը կամք ունենա՝ այդ երեւույթը կարող է արագ վերացնել։ Համատարած է, գրեթե բոլոր վարորդները  քաղաքացիներից գումարը  վերցնում են, դնում իրենց գրպանը։  Եթե այս գումարը բազմապատկենք, մեծ գումար է դառնում»։

Զաքարյանը՝ որպես իր խոսքի ապացույց, ներկայացրեց ավտոբուսի սարքերի ցուցանիշները, որտեղ գումար է նետվում։ «Սարքի վրա ցույց է տալիս քանի հատ հարյուր դրամանոց ես գցել։ Երեկոյան ժամին ցույց էր տալիս 450-500 հատ, հիմա ցույց է տալիս 100 քանի հատ։ Միայն  դրանով  կարելի է  հասկանալ, որ գումար են վերցնում։ Ես հակված եմ մտածել, որ հրահանգված է, որ բոլորն անեն, հակառակ դեպքում այդ թիվը չէր աճի։ Երեկոյան ժամերին ավտոբուսները քիչ են»,-ասաց Զաքարյանը։

Նա այլ խնդիրներ էլ նշեց՝  չորս տարի է, բնաբաժակները դատարկ են, որտե՞ղ են այդ ծառերը տնկվում, կամ՝ շինարարության արդյունքում մայթը նեղացել է, որովհետեւ կառուցապատողին այդպես է պետք եղել, ոչ ոք չի վերահսկել, կամ՝ Կանազ մշակույթի տան շենքն ինչո՞ւ են անհատույց տվել ու այդտեղ ոչինչ չի արվում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031