Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ո՞վ է Սյունիքի մարզպետի նորանշանակ տեղակալ Նարե Ղազարյանը

Մայիս 27,2022 23:33

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 27-ի որոշմամբ Սյունիքի մարզպետի տեղակալ  նշանակված Նարե Ղազարյանը մասնագիտությամբ միջազգայնագետ է, սովորել  է  Երեւանի «Հայբուսակ» համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում։ 32-ամյա անկուսակցական Նարե Ղազարյանը ամուսնացած չէ։ Աշխատանքային գործունեությունը սկսել է Հայկական  Կարմիր Խաչի ընկերության Սյունիքի մասնաճյուղից, նախ՝ որպես մարզային կառույցի ղեկավարի օգնական, այնուհետեւ ծրագրերի բաժնի համակարգող։ 2016թ.-ին ընտրվել է Շիկահող գյուղի համայնքի ղեկավար, իսկ համայնքների խոշորացումից հետո նշանակվել է Շիկահող բնակավայրի վարչական ղեկավար։ 2021 թվականի սեպտեմբերի 9-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ «Էկո Համայնք» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահն է։

Նարե Ղազարյանի մարզպետի տեղակալ նշանակվելու որոշումից հետո սոցցանցերում  գրոհ է սկսվել։ Նրան «մեղադրում» են ընդդիմադիր լինելու մեջ։ Հետաքրքիր է, որ իրենց քաղաքական թիմի ղեկավարի՝ վարչապետ Փաշինյանի որոշման հետ համաձայն չեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սյունիքի կառույցի որոշ անդամներ։

Aravot.am-ը Նարե Ղազարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ընդդիմադիր է, եւ ո՞ր քաղաքական ուժին է հարում։ «Ես  չեմ եղել ո’չ ընդդիմադիր, ո’չ իշխանական։ 2016 թվականին ընտրվել եմ Շիկահողի համայնքի ղեկավար, ապա  նշանակվել վարչական ղեկավար։ Մոտ 5 տարի աշխատել եմ ու այդ տարիներին եղել եմ շիկահողցիների կողքին, իմ գործառույթների սահմանում պաշտպանել նրանց իրավունքները»,-նշում է Նարե Ղազարյանը։ Ասում է՝ դժվար աշխատանք է սպասվում, բայց հուսահատվողներից չէ։ «Շնորհակալ եմ վարչապետին՝ վստահության համար։ Կարծում եմ հուսախաբ չեմ անի ինձ վստահողներին ու հավատացողներին, ու ինչպես միշտ՝ կշարունակեմ աշխատել  հանուն Սյունիքի զարգացման»,-մեզ հետ զրույցը եզրափակեց Նարե Ղազարյանը։

Ի դեպ, Նարե Ղազարյանը 44-օրյա պատերազմի օրերին հիմնադրել էր «Շիկահող» ջոկատն ու պաշտպանում էր հայրենի գյուղի ու հարակից բնակավայրերի սահմանները։

 Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները՝  Նարե Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031