Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մանասյանը, ի նշան մրցավարների որոշմանն անհամաձայնության, չէր հեռանում ռինգից

Մայիս 30,2022 09:38

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլի վերջին մենամարտում, որում Հայաստանի հավաքականի չորրորդ մասնակիցը՝ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, հանդիպեց իսպանացի Էմմանուել Ռեյեսի հետ, մրցավարների խիստ կասկածելի որոշմամբ հաղթանակը շնորհվեց իսպանացուն:

Մասնագետների գնահատմամբ, հայ բռնցքամարտիկը առաջին ռաունդում անվիճելի առավելություն ուներ, իսկ երկրորդում Ռեյեսը արդեն սկսեց գրկախառնվել՝ արգելափակելով Նարեկ Մանասյանի գործողությունները, ինչի համար ռեֆերիից նաեւ նկատողություն ստացավ: Սակայն մարտի ավարտից հետո կողային մրցավարների՝ շատերի համար տարօրինակ որոշմամբ բարձրացվեց իսպանացու ձեռքը:

Ի նշան անհամաձայնության, Նարեկ Մանասյանը հրաժարվել էր հեռանալ ռինգից:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը նույնպես իր զայրույթն էր արտահայտել Aravot.am-ի հետ զրույցում: Նրա խոսքով աբսուրդ է, որ բռնցքամարտիկը երկրորդ ռաունդում նկատողություն է ստանում ու այդ ռաունդի հաղթանակը նվիրում են իրեն, մանավանդ, որ առաջին ռաունդում Նարեկը ավելի մեծ առավելություն ուներ: «Մեր բռնցքամարտիկը առնվազն երկու ռաունդում հաղթել է իսպանացուն եւ հաղթանակը Մանասյանինը պետք է լինի: Հիմա մենք ուզում ենք, որպեսզի արդարություն հաստատվի»,- երեկ մեզ ասել էր ՀԲՖ նախագահը:

 

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031