Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության արտահերթ նիստին ՔՊ պատգամավորներից մեկը մոլորվել էր ու մտել ներս

Հունիս 03,2022 17:09

Ազգային ժողովում ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը չկայացավ: ԱԺ-ում ուժեղացված հսկողություն էր: Ժամը 16:00-ն էր, նիստը պետք է սկսվեր եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանին նիստերի դահլիճ չէին թողնում՝ պատճառաբանությամբ, թե կին ոստիկան չկա, որ նրան ստուգի, անվտանգության նկատառումներով էլ առանց ստուգելու ներս չեն թողնի:

Ի վերջո, տևական ժամանակ սպասելուց հետո նրան ներս թողեցին:

A special sitting of the National Assembly was convened on the initiative of the NA deputies

Րոպեներ անց ընդդիմադիրները դուրս եկան նիստերի դահլիճից:

Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ լրագրողների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծ չէին բերել, «Սնդիկի մասին» նախագիծ չէին բերել, դրա համար էլ ՔՊ-ն չեկավ:

Հարցին՝ մայիսի սկզբին հայտարարել էիք, որ Նիկոլ Փաշինյանին մնացել է մի քանի օր, այդ մի քանի օրը չանցա՞վ՝ Մամիջանյանը պատասխանեց. «Ինձ համար բացարձակ տարբերություն չկա, թե ինչքան ժամանակ կպահանջվի՝ պայքարելու հայրենիքի համար: Դրանից հոգնել չկա»:

Ի դեպ, ընդդիմության արտահերթ նիստին ՔՊ-ն չնայած հայտարարել էր, որ չի մասնակցելու,ՔՊ պատգամավորներից մեկը՝ Էդգար Հակոբյանը, որը հավանաբար մոլորվել էր, մտել էր ներս: Ամենայն հավանականությամբ ԱԺ միջանցքով անցնելիս ստեսել էր նիստ է, մտել էր, հետո նկատել էր, որ յուրայինները չկան, շփոթահար դուրս եկել: Երբ հարցրեցինք, թե ի՞նչ գործ ուներ այդ նիստում՝ նա ցուցադրաբար հեռախոսն ականջին դնելով՝ հեռացավ՝ ցույց տալով, թե հեռախոսով է խոսում ու չի կարող պատասխանել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930