Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը՝ կառավարող կուսակցությա՞ն անդամ

Հունիս 10,2022 23:55

«Դա չի համապատասխանում իրականությանը, ուստի ես նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել այդ հրապարակումները կամ արձագանքել»,- 100 օրվա պաշտոնավարման կապակցությամբ հրավիրված ասուլիսում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե արդյո՞ք լարված են հարաբերությունները Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սյունեցի պատգամավորների հետ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ մարզպետարանում աշխատում են  «մարզպետի սիրելիները», սակայն  Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ իր պաշտոնավարման օրոք ընդամենը օգնական ու խորհրդական է նշանակել։ Մարզպետը համոզված է՝ պետք է բոլորը հարմարվեն պահանջվող աշխատանքային ռիթմին։

«Մարզի կառավարումը այս պահին պահանջում է լայն մտածել, միասնական աշխատել բոլոր ծրագրերով։ Միասնականությունը պետք է Սյունիքի մարզին, սա քննարկման թեմա չէ»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը՝ շնորհակալություն հայտնելով սյունեցիներին, համայնքի ղեկավարներին, եկեղեցուն։

Նրա խոսքով պիտի բոլոր օղլակները ջանք ու եռանդ չխնայեն, որպեսզի Սյունիքն ամրանա։

Ինչ վերաբերում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելուն՝ մարզպետը ասաց՝ «Շատ շուտով կարծում եմ դրա մասին կխոսեմ»։

Սյունիքի մարզպետի ասուլիսի այլ մանրամասներն առաջիկայում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930