Լրահոս
Օրվա լրահոսը

Քոթանջյանը ստեղծել է վառ և ինքնատիպ կերպարներ, որոնք սիրվել են ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս. Վահագն Խաչատուրյան

Հունիս 13,2022 18:00

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ.

«Մեծ ցավով տեղեկացա թատրոնի և կինոյի անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին:

Ավելի քան հինգ տասնամյակ բեմում և էկրանին՝ Ռաֆայել Քոթանջյանը ստեղծել է վառ և ինքնատիպ կերպարներ, որոնք արժանացել են համընդհանուր ճանաչման և սիրվել ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս:

Խորապես ցավակցում եմ անվանի դերասանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին: Նրա արվեստն ընդմիշտ իր ակնառու տեղն ունի մեր մշակույթում»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930