Լրահոս
Օրվա լրահոսը

20:02-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3750 մարդ. ԻՔՄ

Հունիս 14,2022 22:11

ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության՝ հունիսի 14-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ հունիսի է 14-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 19:30-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:02-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3750 մարդ:

Հարկ է նշել, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Եւ դուք առավոտի լրագրողներ մօտ երկու շաբաթ մը լոյս տեսնելէ ետք այս պահի դրութեամբ վերադարձած էք վիճակագրական էշութիւններու խաւար. ծոյլ մնաք, տգէտ մնաք, ուրախ մնաք։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930