Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Սիմոնյանը հայտնել էր Ֆրանսիայի հրապարակից Արցախի դրոշը հեռացնելու մասին։ «Ազգային ինքնության թշնամիները… Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի հրապարակից հանել են Արցախի դրոշը»,- ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ տեղեկացրել էր Նարե Սիմոնյանը։
Հրապարակման մեկնաբանություններում ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր նույնպես փաստել են, որ դեռ մի քանի օր առաջ իրենք ևս տեսել են, որ հրապարակի տարածքից հեռացվել է Արցախի դրոշը։
Տեսանյութը՝ այստեղ


















































