Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մակունցը կոնգրեսականներ Դինա Թայթուսի և Ջուդի Չուին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը

Հունիս 24,2022 10:48

Հունիսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել կոնգրեսականներ Դինա Թայթուսի և Ջուդի Չուի հետ։

Դեսպան Մակունցը բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՆ օրենսդիր մարմինների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել կոնգրեսականներին առկա փոխգործակցության հետագա խորացմանը նպաստելու համար։

Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ դատական, ոստիկանության և հակակոռուպցիոն ոլորտներում և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը՝ այդ գործընթացի բարեհաջող իրականացման ուղղությամբ։

Հանդիպմանը դեսպան Մակունցը կոնգրեսականներին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930