Լրահոս
Օրվա լրահոսը

Գործ ունենք արհեստական թանկացումների հետ․ «Փաստ»

Հունիս 25,2022 10:20

Գաղտնիք չէ, որ համաշխարհային տնտեսությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։ Եվ քանի որ համաշխարհային տնտեսությունում պետությունները մեկը մյուսի հետ սերտորեն կապված են տարբեր թելերով, ապա արտաքին աշխարհում տեղի ունեցող երևույթները չեն կարող շրջանցել նաև Հայաստանը։ Իսկ մեզ մոտ գնաճ է, որ արձանագրվում է, ընդ որում՝ ամենօրյա ռեժիմով, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գծով: Իսկ դա, բնականաբար, մեծապես ազդում է բնակչության կենսամակարդակի վրա: Սակայն այստեղ շատ ավելի կարևոր է, որ Հայաստանում գները շատ տարօրինակ «պահվածք» են դրսևորում։

Օրինակ՝ օրերս լրատվամիջոցների ուշադրությանն է արժանացել այն հարցը, որ արտաքին շուկայում ձեթի ու շաքարավազի գները քիչ թե շատ կայունացել են, սակայն Հայաստանում դրանց գները շարունակում են աճել։ Ընդ որում, սրան գումարենք, որ շաքարավազի ու ձեթի գներն աճում են այն պարագայում, երբ մեր երկիրը հիմնականում ներկրում է այդ ապրանքները, իսկ շարունակաբար դրամն արժևորվում է դոլարի նկատմամբ։ Նույնը վերաբերում է նաև ներմուծվող այլ ապրանքներին:

Այնինչ, դոլարի փոխարժեքի նվազման, առավել ևս՝ արտաքին շուկայում դրանց գների կայունացման, որոշ պարագաներում՝ նվազման դեպքում դրանք ավելի էժան պետք է հայտնվեին հայկական շուկայում։ Այլ կերպ ասած՝ շուկայի ինքնակարգավորման դեպքում առաջին անհրաժեշտության սննդամթերքի տեսակների գները ոչ թե պետք է աճեին, այլ որոշակիորեն նույնիսկ իջնեին։ Մյուս կողմից էլ՝ դոլարի փոխարժեքի նվազումը պետք է ընդհանուր պայմաններ ստեղծեր գնաճը զսպելու համար, բայց հակառակն է տեղի ունենում։ Ընդհանրապես, Հայաստանում «ընդունված» պրակտիկա է, «դրսում» գների մի փոքր բարձրացման կամ դոլարի արժևորման դեպքում մեզ մոտ ապրանքները թանկանում են աննկարագրելի տեմպով, բայց հակառակ պրոցեսներին մեր գները չեն արձագանքում: Ուստի, պատահական չեն հանրության շրջանում խորացող այն կասկածները, որ գործ ունենք արհեստական թանկացումների հետ։

 

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930