Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Ադրբեջանի նախագահին այդպիսի խոստում չեմ տվել»․ Փաշինյան

Հունիս 27,2022 22:11

«Ադրբեջանի նախագահը, բրյուսելյան հանդիպման ժամանակ Եվրամիության խորհրդի նախագահի եւ իմ ներկայությամբ խոստացել էր, որ գերիներ ազատ կարձակվեն։ Բայց մեր հաջորդ հանդիպմանն արձանագրեցինք, որ այդ խոստումը չի կատարվել»,- այսօր այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին։

«Ադրբեջանի ղեկավարն էլ փորձ արեց ինձ վերագրել խոստում, թե ես էլ ինչ-որ բան եմ խոստացել, մասնավորապես, տարածաշրջանի կոմունիկացիների երթուղու հետ կապված, որ իբր ես խոստում եմ տվել, որ երթուղու հետ կապված կոնկրետ կոորդինատներ կներկայացնեմ։ Բայց այդպիսի խոստում ես չեմ տվել, որովհետեւ մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ մենք երթուղիներ կսկսենք քննարկել միայն այն բանից հետո, երբ իրավական կարգավորումների շուրջ կգանք ընդհանուր հայտարարի։ Ինչո՞ւմ է հիմնական տարաձայնությունը կոմունիկացիների վերաբերյալ, եթե շատ կոնկրետ ձեւակերպենք, առայժմ մենք չենք կարողանում լիարժեք համաձայնության գալ ճանապարհների օգտագործման, սահմանների հատման իրավական ընթացակարգերի վերաբերյալ։

Վերաբացվող ճանապարհներն այս քննարկման արդյունքում բացվող ճանապարհները  պետք է գտնվեն այն երկրների իրավազորության  ներքո, որոնցով անցնում են։ Օրինակ՝ անձնագրային, մաքսային հսկողությունն ինչպես պետք է իրականացվի,  ինչ հայտարարագրեր պետք  է լրացվեն, ինչ վճարներ պետք է վճարեն եւ այլն։ Երթուղիների ընտրությունն  այդքան մեծ չի, ընդամենը 3-5 տարբերակ, եւ դրանցից մեկը պետք է ընտրենք։ Երթուղին տեխնիկական հարց է։ Երբ հայկական խաչմերուկ նախագծի իրավական գործարկման շուրջ համաձայնության գանք, ամենաարդյունավետ երթուղիների հարցում ոչ ոք մեզանից ավելի շահագրգիռ չի կարող լինել»։

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը փորձում է հարցը լուծել այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930