Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Թրեյսին և Սաշիկ Սուլթանյանը անդրադարձել են իրավապաշտպանի դեմ հարուցված քրեական գործին և քննարկել ազատ արտահայտվելու իրավունքի կարևորությունը

Հունիս 28,2022 12:26

Հունիսի 27-ին դեսպան Թրեյսին հանդիպեց «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նախագահ պ-ն Սաշիկ Սուլթանյանին։

Նրանք անդրադարձան Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործին և քննարկեցին ազատ արտահայտվելու իրավունքի կարևորությունը, հատկապես՝ էթնիկ փոքրամասնությունների և այլ խոցելի խմբերի համար։

Դեսպան Լին Թրեյսին նշեց, որ ազատ արտահայտվելու իրավունքն այն հիմքն է, որի վրա կառուցվում են տոկուն պետությունները և որը խիստ էական է ժողովրդավարության համար։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930