Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովհաննես Ավագյանի, Կարեն Բիշարյանի եւ Նելլի Հարությունյանի թեկնածությունները

Հունիս 29,2022 21:48

Խորհրդարանը հունիսի 29-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել է Հովհաննես Ռաֆիկի Ավագյանի, Կարեն Ալբերտի Բիշարյանի եւ Նելլի Նիկողոսի Հարությունյանի թեկնածությունները:

Թեկնածուների կենսագրություններն ու աշխատանքային ուղին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Թեկնածու Հովհաննես Ավագյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն պալատի ապագա գործունեությանն ու անելիքներին՝ նշելով, որ հստակ գիտակցում է կոռուպցիայի դեմ հաստատակամ եւ անզիջում պայքար մղելու կարեւորությունը:

Թեկնածուն նշել է, որ երբեւէ չի զբաղվել քաղաքականությամբ, չի եղել որեւէ կուսակցության անդամ: «2015 թ. իրականացնելով դատավորի առաքելություն՝ բոլոր դատական ակտերը կայացնելիս ղեկավարվել եմ բացառապես ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ իմ խղճով»,- ընդգծել է նա եւ հավելել, որ ընտրվելու դեպքում կրկնապատկելու է ջանքերը՝ դատավորի բարդ առաքելությունն իրականացնելիս:

Մյուս թեկնածուն՝ Կարեն Բիշարյանը, խոսել է արդարադատություն իրականացնելիս արդար գործելու գաղափարաբանական այն հենքի մասին, որով պետք է առաջնորդվի ՀՀ արդարադատության համակարգի ցանկացած ատյանի դատավոր: Թեկնածուի խոսքով՝ քրեական արդարադատության ոլորտի, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի դատավորի համար իր առաքելության կարեւոր պայմաններ են՝ առաջնորդվել բացառապես իրավունքի շահով, ինչպես նաեւ ապահովել հանրային եւ մասնավոր շահերի արդարացի հավասարակշռությունը:

Թեկնածու Նելլի Հարությունյանը կարեւորել է կոռուպցիայի դեմ պայքարը՝ անդրադառնալով հանրապետությունում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությանն ու օրենսդրությանը: «Դատական համակարգը պետք է լիարժեք անկախ լինի, որպեսզի կարողանա հավասարակշռող ուժ դառնալ մյուս ուժերին»,- ընդգծել է նա:

Թեկնածուն նաեւ նշել է, որ այս դժվար ժամանակահատվածում պատրաստ է ծառայել հայրենիքին:

ՀՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930