Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը

Հունիս 29,2022 22:16

Խորհրդարանը հունիսի 29-ին գումարված արտահերթ նստաշրջանում քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել է Ռուբիկ Հրանտի Մխիթարյանի, Արսեն Սերժիկի Նիկողոսյանի եւ Արթուր Պարգեւի Սարգսյանի թեկնածությունները:

Թեկնածուների կենսագրություններն ու աշխատանքային ուղին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը:

Թեկնածու Ռուբիկ Մխիթարյանն իր տեսլականն է ներկայացրել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դերի եւ նշանակության վերաբերյալ, անդրադարձել կառույցից հանրության սպասելիքներին, մասնագիտացված դատարանների կարեւորությանը:

Մյուս թեկնածուն՝ Արսեն Նիկողոսյանը, նշել է, որ կոռուպցիան ծանր հիվանդություն է, որի դեմ պետք է մղել անզիջում պայքար: Նա նաեւ նկատել է, որ անհրաժեշտ է զերծ մնալ գայթակղությունից: Թեկնածուն կարեւոր է համարել Վճռաբեկ դատարանի դերն ու նշանակությունը կոռուպցիայի դեմ պայքարում:

Շեշտադրվել է այն հանգամանքը, որ առաջին անգամ Հակակոռուպցիոն պալատը ձեւավորվելու է ընտրությունների միջոցով:

Թեկնածու Արթուր Սարգսյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում Հակակոռուպցիոն պալատի կարեւոր դերակատարությունը: Ըստ նրա՝ Վճռաբեկ դատարանը պետք է վերանայի այն դատական ակտերը, որոնք խաթարել են արդարադատությունը: Կարեւորվել է դատավորների համալրումը, ինչը հնարավորություն կտա թեթեւացնել դատարանների ծանրաբեռնվածությունը:

Արթուր Սարգսյանը կարեւոր է համարել արդարադատության նկատմամբ հանրության վստահության վերականգնումը:

Ազգային ժողովը հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, կշարունակի արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

ՀՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930