Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք թքած ունենք դրա վրա». Վահե Հակոբյանը ԱԺ վարչական պաշտոններից հեռացվելու մասին

Հուլիս 01,2022 20:22

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը: Ընդդիմադիրներն ասացին, որ իրենց նպատակից չեն շեղվել:

«Չէի ուզում ելույթ ունենալ, բայց չեմ կարող չունենալ: Այսօր այս ազգային խայտառակություն հանդիսացողները իրենց համար կարեւոր օրակարգով արտահերթ նիստ էին հրավիրել ԱԺ-ում, որտեղ իրենց ընկալմամբ դարակազմիկ որոշում են ընդունել՝ ինձ եւ Իշխան Սաղաթելյանին զրկելով պաշտոններից: Թե իրենք ինչ են իրենցից ներկայացնում, բոլորս գիտենք: Իրենք չունեն կարմիր գծեր, թե այսօր ինչ է կատարվում Բերձորում, դրա եւս մեկ վառ ապացույցն է: Դրա համեմատ իրենց այսօրվա որոշումն ի՞նչ է որ»,-ասաց Վահե Հակոբյան: Նա կատարվածը որակեց պառլամենտարիզմի մշակույթին ուղղված հարված:

«Իմ գործընկերները եւ մենք մտածելու ոչինչ չունենք, մենք թքած ունենք դրա վրա, թող մտածի Նիկոլը եւ իր չակերտավոր գործընկերները, որոնք իրար հերթ չտալով գովաբանում են իրեն, թող մտածեն այն միջազգային կառույցները, որ շարունակում են լուռ մնալ եւ մասնակից են դառնում այն ամենին, ինչին հասցրել են այս պատուհասները, մենք մտածելու ոչինչ չունենք: Եթե իրենց թվում է, որ սրանով շեղվելու ենք մեր օրակարգից, ծրագրից, մեր պայքարից, իրենց համար վատ լուր ունեմ՝ չարաչար սխալվում են:

Այստեղ կան ջրի տակի քարեր, միամիտ մարդ չկա: Հեռացնելով պառլամենտական ընդդիմությունը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովից՝ ճանապարհով են հարթում իրենց սրտի օլիգարխների, իրենց նեղ անձնական շահեր համար…Բայց մեզ չեն կարող ցավեցնել, էնքան ցավ ենք տեսել էս չորս տարվա ընթացքում, որ սա մոծակի կծած է: Համ էլ , ժողովուրդ ջան, ես ընդունում եմ շնորհավորանքներ այսօրվա առիթով»,- ասաց Վահե Հակոբյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031