Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ փոքր երկրների ԵԱ չեմպիոն

Հուլիս 03,2022 23:37

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը փայլուն մասնակցություն ունեցավ Մալթայում անցկացված փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:

Գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի ղեկավարությամբ մեր տղաները եզրափակիչ խաղում ցույց տվեցին հաղթանակի հասնելու կամք ու վճռականություն եւ ի վերջո հասան իրենց նպատակին: Առաջին քառորդում մեր ընտրանին զիջեց 15:19 հաշվով, սակայն տղաները կարողացան հավաքվել ու ոչ միայն արագ հետ բերել կորսվածը, այլեւ մնացած երեք խաղափուլերում իրենց կամքը թելադրել  մրցակցին եւ վստահ հաղթանակ տոնել  84:68 ընդհանուր հաշվով:

Մրցաշարի ամենաարժեքավոր բասկետբոլիստ ճանաչվեց մեր հավաքականի առանցքային խաղացողներից Քրիս Ջոնսը: Նա եւ հավաքականի ավագ Անդրե Սպայթ Մկրտչյանը ընդգրկվեցին առաջնության խորհրդանշական հավաքականում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031