Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիսի 4-ը փարոս է դարձել անկախության և ազատության ձգտող շատ ազգերի համար. Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Բայդենին

Հուլիս 04,2022 11:41

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարգելի պարոն նախագահ,
Անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 246-րդ տարեդարձի առթիվ:

Հուլիսի 4-ը փարոս է դարձել անկախության և ազատության ձգտող աշխարհի շատ ազգերի համար։

Միացյալ Նահանգները Հայաստանի լավագույն բարեկամներից է, որի հյուրընկալ միջավայրում ապրում, գործում ու աշխատում են նաև մեծաթիվ հայեր։

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին՝ բարեփոխումներ իրականացնելու մի շարք ոլորտներում և կառուցելու ավելի ժողովրդավարական հասարակություն:

Մենք երբեք չենք մոռանա, որ Դուք Օսմանյան կայսրությունում 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած՝ ԱՄՆ առաջին նախագահն եք։

Ինձ միշտ հաճելի են եղել տարբեր առիթներով մեր հանդիպումները, և ես ուրախությամբ կօգտվեմ կրկին հանդիպելու ու ևս մեկ խորն ու բովանդակալից քննարկում ունենալու նոր հնարավորությունից:

Ընդունեք, խնդրեմ, քաջառողջության և հաջողության իմ լավագույն մաղթանքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031