Լրահոս
Օրվա լրահոսը

Թեյքվոնդոյի Հայաստանի առաջնության արդյունքներն ամփոփվել են

Հուլիս 06,2022 17:28

2022 թվականի հունիսի 30-ին Երևանում անցկացվել է թաեքվոնդոյի պատանիների, իսկ հուլիսի 1-ին՝ երիտասարդների Հայաստանի առաջնությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպված առաջնությանը մասնակցել են 61 պատանիներ և 40 երիտասարդներ։

Հաղթանակած պատանիներից երեքը հուլիսի 27-ից 30-ը, իսկ երիտասարդները հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 5-ը հինգ քաշային կարգերում մասնակցելու են Սոֆիայում անցկացվելիք աշխարհի պատանիների առաջնությանը:

Նշենք, որ Սոֆիայում այդ օրերին տեղի է ունենալու նաև Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր համաժողովը, որին մասնակցելու է նաև Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ղահրամանյանը։

Հավելենք նաև, որ հուլիսի 5-ին երիտասարդների և մեծահասակների հավաքականները մեկնել են Սոչի՝ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով։

Թաեքվոնդոյի պատանիների և երիտասարդների Հայաստանի առաջնության հաղթողների և մրցանակակիրների ցանկն՝ այստեղ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031