Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապագա տեսնողներին ի՞նչ բացատրենք՝ բանակի կարևորությունը, թե՞ սահմանային անվտանգության հետ կապված առանձնահատկությունները․ Տիգրան Աբրահամյան

Հուլիս 07,2022 12:05 Share

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանությունը օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթ էր բերել, որի միակ նպատակը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ դարձնելն էր։

Թեման տարբեր դիտանկյուններից բազմիցս վերլուծել եմ, ևս մեկ անգամ չեմ անդրադառնա։

Դա ենթադրում էր միանգամից մի քանի օրենքներում տեխնիկական փոփոխություններ։ Մի մասն էլ վերաբերվում է ԳՇ-ՊՆ-ԱԽ-վարչապետ հարաբերություններին։

Սրա մասին 4-5 ամիս է խոսում ենք, մի 4 ամիս առաջ նույնիսկ ՊՆ-ին, ԳՇ-ին գրավոր առաջարկ-դիտարկումներ ենք ներկայացրել, բայց իշխանության համար սա քաղաքական որոշում է և վերջ ու դրա համար նույնիսկ չեն էլ արձագանքել։ Խնդիր է դրված ԱԺ-ում անցկացնել։

Անկեղծ ասած չեմ հասկանում սպասումները կամ հարցադրումները, թե «կարևոր փաթեթ» էր «բարեփոխում», եթե ընդդիմությունը ԱԺ-ում լիներ պաշտպանության նախարարին հարցակոխ կաներ։

Այսքան ժամանակ դեռ պարզ չդարձա՞վ, որ սրանց համար կարևորը օդորակիչով սենյակում նստելն ու պարգևավճար ստանալն է, ձեռքի հետ էլ տենդեր կամ արտոնություններ կպցնելը, գործուղումներ գնալը, բանակը կուսակցական դուքյանի վերածելը, ինչի մասին մանդատով, դրանից առաջ՝ առանց մանդատ, մեռանք խոսելով։

Ո՞ւմ հետ, ի՞նչ խոսենք։

Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապագա տեսնողներին ի՞նչ բացատրենք՝ բանակի կարևորությունը, թե սահմանային անվտանգության հետ կապված առանձնահատկությունները։

Իրենց հետաքրքրքում է բանակի նկատմամբ ՔՊ կուսակցական վերահսկողությունը, այլ կարծիք հետաքրքիր չի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031