Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի հետ բանակցությունների առանձնապես առաջընթաց չկա. Բայրամով

Հուլիս 07,2022 12:42 Share

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցով բանակցություններում առանձնապես առաջընթաց չկա:

«Ես չեմ կարող ասել, որ կա առանձնապես առաջընթաց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցով բանակցություններում: Այնուամենայնիվ, կան որոշակի ուղերձներ, ընթանում է քննարկում»,- ասել է Բայրամովը լրագրողներին:

Նրա խոսքով՝ Հայաստանում այդ հարցի շուրջ այլ կարծիք ունեն, «քանի դեռ հայ հասարակության մեջ կան ռևանշիստական կոչեր, բայց կա նաև դրանից տարբերվող կարծիք»:

«Բայց մենք կարծում ենք, որ այդ համատեքստում հայ հասարակության մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ երկարաժամկետ խաղաղությանն ու տարածաշրջանի զարգացմանն այլընտրանք չկա»,- ասել է Բայրամովը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031