Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկտեղել ջանքերը հասարակական ու կրթական բազմաշերտ ծրագրերի իրականացման համար. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նուբար Աֆեյանին

Հուլիս 07,2022 18:06 Share

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է ամերիկահայ գիտնական և գործարար Նուբար Աֆեյանին:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրին և նշել, որ միշտ ուրախ է նրան տեսնել Հայաստանում: Նուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար:

Վահագն Խաչատուրյանն ու Նուբար Աֆեյանը քննարկել են Հայաստանում կրթության և գիտության զարգացման հեռանկարները: Գործարարը նախագահին է ներկայացրել նշված ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի շարունակական ամրապնդմանն ու զարգացմանը միտված ընթացիկ և ապագա նախաձեռնություններն ու ծրագրերը:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկտեղել ջանքերը հասարակական ու կրթական բազմաշերտ ծրագրերի իրականացման համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031