Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ռուբեն Ռուբինյանը Հայաստան-Թուրքիա վերջին պայմանավորվածություններին առնչվող կարևոր մանրամասներ է ներկայացրել «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամներին

Հուլիս 07,2022 23:44

«Հանուն Հանրապետության» կուսակցության Քաղաքական խորհրդի մի շարք անդամներ կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, այսօր Ազգային ժողովում հանդիպում ունեցան ՀՀ ԱԺ փոխնախագահ և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ։

Հանդիպման ընթացքում Ռ. Ռուբինյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունների ընթացքի, վերջին պայմանավորվածություններին առնչվող կարևոր  մանրամասներ:

Կուսակցության կողմից վերահաստատվեց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը: Նկատի առնելով խնդրի կարևորությունը երկուստեք ձեռք բերվեց պայմանավորվածություն հանդիպումները դարձնել պարբերական:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031