Լրահոս
Օրվա լրահոսը

Քեն Դավիթյանին «բռնել» են թմրանյութերի գործով․ լուրը չհաստատվեց

Հուլիս 08,2022 19:55

Aravot.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երեւանում ձերբակալվել է ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանը: Ըստ մեր աղբյուրի, նա կապ ունի բացահայտված 1 մլրդ դրամը գերազանցող դրամաշրջանառությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խմբի հետ:

Դատախազության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն. «Կատարված նախաքննությամբ պարզվել էր, որ մեկ այլ հանցանքի կատարման համար հետախուզվող և արտերկրում մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի Դ. Ք.-ն թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով «Տելեգրամ» սոցիալական ցանցում ստեղծել և 2019-2022թթ. ընթացքում կառավարել է ավելի քան 20.000 հետևորդ ունեցող և թմրամիջոցների վաճառքով զբաղվող 50-ից ավել խանութներից բաղկացած «Կանաչու շուկա» և  «Դավիթ Վան Հոկտեմբերյան» ալիքները: Վերջինս վերը նշված նպատակով ստեղծել է կայուն հանցավոր խումբ՝ դրանում ներգրավվելով ավելի քան 10 անձանց, ում միջև կատարել է հստակ դերաբաշխում»:

Aravot.am-ը Քեն Դավիթյանի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից, հետաքրքրվեցինք՝ արդյոք նա վերը նշված գործով է ձերբակալվել: Աբրահամյանը պատասխանեց, որ այս պահին անհատապես Քեն Դավիթյանի մասին տեղեկություն չունի, կփորձի ճշտել եւ ավելի ուշ կպատասխանի:

Հիշեցնենք, որ Դավիթյանը հայտնի դերասան է, նա նկարահանվել է շուրջ 80 ամերիկյան ֆիլմերում, հեռուստասերիալներում եւ տեսահոլովակներում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ․ Գ․ Ավելի ուշ իր ՖԲ էջում պրն Աբրահամյանը գրեց․ «Դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ, նա առնչություն չունի այսօր Դատախազության կողմից հրապարակված մեկ մլրդ դրամից ավելի դրամաշրջանառությամբ առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի բացահայտման վերաբերյալ վարույթի հետ։ Լրատվամիջոցներին հորդորում եմ չճշտված տեղեկատվություն չտարածել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031