Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծովակի 11 քաջերն իրենց կյանքը զոհեցին, որ ապրի մեր հայրենիքը». տեղադրվել է խաչքար՝ ի հիշատակ Արցախյան պատերազմներում զոհվածների

Հուլիս 25,2022 17:50

Վարդենիս համայնքի Ծովակ գյուղի միջնակարգ դպրոցի բակում տեղադրվեց եւ բացվեց Արցախյան պատերազմներում հերոսացած ծովակցիների հիշատակն հավերժացնող հուշարձան-խաչքարը` բարերարությամբ ռուսաստանաբնակ ծովակցիներ Նվեր եւ Արթուր Մանուկյանների, նախագծմամբ Հունան Հարությունյանի եւ շինարարությամբ Կարեն Սարգսյանի։

Հուշարձան-խաչքարի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի սպաներ եւ զինվորներ, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմներում զոհված հերոսների ծնողներ եւ հարազատներ, Ծովակի միջնակարգ դպրոցի մանկավարժներ եւ աշակերտներ։

Հուշարձան-խաչքարը բացման պատիվը վերապահվեց բարերարներ Նվեր եւ Արթուր Մանուկյաններին։ Օրհնության կարգ կատարեցին Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածքի հոգեւոր հովիվներ Տեր Տարոն եւ Տեր Հարություն քահանա Հունանյանները։

«Մենք միասին կատարեցինք օրհնության կարգը այս տաճար-խաչքարի, որի քանդակը չէ, որ մենք պաշտում ենք, այլ նրա խորհուրդը։ Ծովակի 11 քաջերն իրենց կյանքը զոհեցին, որ ապրի մեր հայրենիքը, իրենց ընտանիքի անդամներն ու մերձավորները։ Անմահ են նրանց սխրանքները, անմոռանալի՝ նրանց անունները»,-ներկաներին դիմեց Տեր Հարություն քահանա Հունանյանը։

Ոգեկոչման խոսքերով միջոցառման մասնակիցներին դիմեցին հյուրերը, Ծովակի միջնակարգ դպրոցի աշակերտները անուն առ անուն ներկայացրին Արցախյան պատերազմներում հերոսացած Համլետ Բալաբեկյանի, Հովիկ Հակոբյանի, Սեւակ եւ Երեմ Գալստյանների, Գարիկ Մելքոնյանի, Արշակ Սահակյանի, Արտյոմ Ստեփանյանի, Համլետ Հարությունյանի, Արթուր Վարդանյանի, Թորգոմ Ավետիսյանի եւ անհետ կորած համարվող Ռոման Գեւորգյանի կենսագրությունները։ Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին եւ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմներում հերոսացած ծովակցիների հուշարձան-խաչքարին։

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031