Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը միացավ ճանապարհաշինարարներին (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հուլիս 25,2022 23:40

«Եթե Սյունիքի մարզպետն է մասնակցում ճանապարհի կառուցմանը, ապա այդ ճանապարհն անվտանգ ու անփորձանք կլինի»,-ասում է «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության տնօրեն Արարատ Կարապետյանը, նկատելով, թե ինչպես Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վերցրեց բահն ու միացավ Կապան-Ճակատեն շրջանցիկ ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ճանապարհաշինարարներին։ Մարզպետը դիտարկում էր աշխատանքները, բայց տեսնելով ճանշին աշխատակիցների ոգեւորությունը՝ ինքն էլ փորձեց։

Հիշեցնենք, 2021թ․ նոյեմբերի 14-ին ադրբեջանցիները հենակետ տեղադրեցին Կապան-Ծավ ճանապարհի Ճակատենի հատվածում, ինչի արդյունքում տուժեց վեց՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ եւ Ներքին Հանդ գյուղական բնակավայր։ Ժամանակավորապես գործարկվեց Կապան-Ճակատեն-Գեղանուշ շրջանցիկ ճանապարհը, ինչպես նաեւ մեկնարկեց  Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհի կառուցումը։  Շինարարական աշխատանքները իրականացնում  է «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերությունն է,  տեխնիկական հսկողությունը իրականացնում է  «Հալդի Քոնսալթ» ՍՊ ընկերությունը։ Ճանապարհի կառուցման համար նախատեսված է մոտ 1,5 միլիարդ դրամ։

Հուլիսի 25-ից սկսված ասֆալտապատման աշխատանքները, թե երբ վերջնականապես կավարտվեն՝ Կապանի ճանշին ընկերության տնօրեն Արարատ Կարապետյանը չի նշում։ Դա կախված է եղանակներից։ «Կարծում եմ՝ բնությունը մեր կողմից կլինի, անձրեւներ չեն լինի ու աշխատանքները չեն հետաձգվի։ Աստված առաջ»,-ասում է Կարապետյանը։

Սյունիքի մարզպետը իր անվերապահ աջակցությունն է հայտնում ճանապարհաշինարարներին․ խնդիր առաջանալու դեպքում պատրաստ է արագ արձագանքել, որպեսզի  տեմպը չկոտրվի։

Ասֆալտպատման թեժ պահին՝ երթեւեկող ավտոմեքենաներից մեկի վարորդը չնկատելով, որ ասֆալտը նոր են փռել, մխրճվեց ասֆալտի մեջ։ Ճանապարհաշինարարները ստիպված էին ճանապարհի այդ մասը նորից հարթել։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031