Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպար Տերտերյանը կգոտեմարտի Մ 17 աշխարհի չեմպիոնի կոչման համար

Հուլիս 26,2022 21:45

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը այսօր պայքարն սկսելով որակավորման փուլից՝ հաջորդաբար պարտության է մատնել ԱՄՆ-ի, Ղազախստանի, Թուրքիայի եւ Իրանի ներկայացուցիչներին, մտել է եզրափակիչ, որտեղ  չեմպիոնական տիտղոսի համար վաղը կգոտեմարտի  ֆրանսիացի Լուկաս Կեվին Լո Գրասսոյի հետ:

Վաղը բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է  Արարատ Վարդերեսյանը, որը սպասում է ուկրաինացի եւ ղազախ զույգի հաղթողին: Իսկ այսօր Տիգրան Գալստյանը 3-րդ տեղի համար պարտվեց ղազախստանցուն, իսկ Անդրանիկ Սեդրակյանը չհաղթահարեց սփոփիչ փուլը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031