Լրահոս
Օրվա լրահոսը

«Հորդորում եմ կիրառել բոլոր դիվանագիտական գործիքները՝ կանխելու համար այս հարձակման նման հետագա վայրագությունները»․ ԱՄՆ կոնգրեսական

Օգոստոս 06,2022 15:52 Share

ԱՄՆ կոնգրեսական Բրենդա Լոուրենսի թվիթերյան գրառումը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով Արցախի դեմ ռազմական ճնշման կիրառումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով Արցախի դեմ ռազմական ճնշման կիրառումը: Ես հորդորում եմ կիրառել բոլոր դիվանագիտական գործիքները՝ կանխելու համար այս հարձակման նման հետագա վայրագությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել