Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական ռազմակայանի կառուցման մասին տեղեկություն չունեմ»․ Սամվել Հովսեփյան

Օգոստոս 12,2022 18:33

Տավուշի մարզի Բերդ համայնքի տարածքում ռուսական ռազմակայանի կառուցման մասին համացանցում շրջանառող լուրերի հետ կապված տեղեկատվություն ստանալու նպատակով՝  Aravot.am-ը կապ հաստատեց Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանի հետ։ Վերջինս նշեց, որ  ոչ միայն իրավասություն չունի նման տեղեկատվութուն հրապարակելու, այլեւ առհասարակ տեղեկություն չունի ռազմակայանի մասին։

«Այո, կան որոշակի շինարարական աշխատանքներ, սակայն դրանց նպատակի կամ նշանակության մասին տեղեկություն չունեմ, հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք դիմել իրավասություն ունեցող համապատասխան ռազմական կառույցներին»,- հավելեց Սամվել Հովսեփյանը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Բերդի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031