Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Մանկապարտեզները կստանան պետական ֆինանսավորում՝ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների համար

Օգոստոս 19,2022 20:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Օգոստոսի 19-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպման ընթացքում անդրադարձավ նախադպրոցական հաստատությունների հաճախող՝ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին։

«Այս տարվա սեպտեմբերից գործելու է մեկ սանի ֆինանսավորման կարգը։ Պետական բյուջեից տարեկան շուրջ 430 000 դրամի չափով գումար է հատկացվելու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մեկ երեխային։ Քանի որ խոսք գնաց այս թեմայից, պետք է նշեմ, որ ներառականության ապահովման ֆինանսական համակարգը փոխվել է։ Մենք բոլոր դպրոցներին ֆինանսավորման բանաձևով տրամադրելու ենք ֆինանսավորում 3 ուղղություններով՝ առաջինը կառուցվածքային, երկրորդը՝  մասնագիտական ծառայությունների և երրորդը՝ արդեն երեխայի տրվող անհատական կարիքների խելամիտ հարմարեցման համար»,- նշեց Անդրեասյանը։  

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: