Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Գեւորգյանը Եվրոպայի առաջնությունում բաժանում է 3-4-րդ հորիզոնականները

Օգոստոս 28,2022 10:30 Share

Չեխիայում  շախմատի կանանց Եվրոպայի 22-րդ անհատական առաջնության մասնակիցները մեկօրյա հանգստից հետո վերսկսել են պայքարը:

Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը սեւերով հաղթեց գերմանուհի Ժոզեեֆին Հեյնեմանին, Մարիա Գեւորգյանը նույնպես սեւերով ոչ-ոքի արեց առաջատար Մոնիկա Սոչկոյի հետ: Մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում գտնվող մեր մյուս շախմատիստներից Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը բաժանեցին միավորը:

Յոթ տուրից հետո  Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի կանանց գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը, որը 5,5 միավորով բաժանում է 3-4-րդ հորիզոնականները: 5,0 միավորով ուժեղագույնների տասնյակում է նաեւ Էլինա Դանիելյանը: Նույնքան միավոր ունեն, սակայն լրացուցիչ գործակիցներով երկրորդ տասնյակում են Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել