Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդիկ հայտնել են, որ ձկները որսացել էլեկտրահարման եղանակով

Օգոստոս 29,2022 14:43

Օգոստոսի 28-ին, երեկոյան ժամը 7-ին, ստուգայց-շրջագայություն կատարելիս Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Շատին գյուղի Վանքի ձոր կոչվող տարածքով հոսող Եղեգիս գետից էլեկտրահարման եղանակով ձուկ որսալու փաստ: Երկու հոգի էին, որոնցից մեկը՝ Շատին գյուղի 39-ամյա բնակիչ, մյուսը՝ Գյումրիի 28-ամյա բնակիչ:

Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 17 ձուկ, էլեկտրական մեկ մարտկոց, ձկնորսական երկու ցանց և էլեկտրական հոսանքի փոխակերպիչ: Տղամարդիկ հայտնել են, որ ձկները իրենք են որսացել էլեկտրահարման եղանակով:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031