Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախ-Հայաստան երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղիով՝ շրջանցելով Բերձորը

Օգոստոս 31,2022 11:23 Share

Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղիով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը:

Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից շահագործվում է:

Ճանապարհի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները: Այստեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանները և ԱԻ պետական ծառայության փրկարարները՝ հսկելով քաղաքացիների անվտանգ ելումուտը:

Արցախի ՆԳ նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել