Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Նախադպրոցական հաստատությունների տնօրենների հետ հանդիպմանը քննարկվել է նոր չափորոշչի փորձարկումը

Օգոստոս 31,2022 19:15

Կառավարության որոշմամբ հաստատվել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որի հիման վրա մշակված ուսումնական նոր ծրագրերն այս տարի փորձարկվելու են 60 նախադպրոցական հաստատություններում: Փորձարկումից հետո ուսումնական նոր ծրագրերը կլրամշակվեն և կներդրվեն ողջ հանրապետությունում:

Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանն այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:

Քննարկման ընթացքում վարչության պետն անդրադարձել է նաև նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման գործընթացին, որն այս տարի իրականացվելու է առաջին անգամ: Նա նշել է, որ հարցաշարն արդեն հրապարկված է, առաջիկայում տեղի կունենան հավակնորդների` ղեկավարման իրավունքի ձեռքբերման քննությունները:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Մարգարիտ Խաչատրյանը:

Քննարկման ընթացքում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է պարզաբանումներ նախադպրոցական համակարգում համընդհանուր ներառման անցնելու վերաբերյալ:Նա նշել է, որ Երևանում գործում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության չորս կենտրոններ, որոնք իրականացնելու են նախադպրոցական ուսհաստատությունների սաների կարիքների գնահատում:

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանն անդրադարձել է սաների ընդունելության, նախադպրոցական հաստատությունների ներքին և արտաքին գնահատման կարգերին:

Խորհրդակցությունն ամփոփվել է հարցուպատասխանով:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031