Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Խորհրդանշական է, որ Ջալալ Հարությունյանին հենց այս օրն են մեղադրանք առաջադրել». Դավիթ Գալստյան

Սեպտեմբեր 03,2022 10:05

«Շատ մեղադրանքներ են առաջադրվել, շատ մարդկանց, որոնք հետագայում բացառվել են, բայց խորհրդանշական է, որ Ջալալ Հարությունյանին հենց այս օրն են մեղադրանք առաջադրել. սա հայաստանյան դավաճանական իշխանության ձեռագիրն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքին:

«Ես չեմ ուզում որեւէ մեկին պաշտպան կանգնել, իհարկե, օրենքի առջեւ բոլորն էլ հավասար են, պետք է պատասխան տան: Բայց այսօրվա դրությամբ այն գործին, որին լծված է հայաստանյան իշխանությունը՝ բանակը կազմաքանդել, ժողովրդի մոտ վերջնական կոտրել ոգին եւ տանել վերջնականապես Արցախը հանձնելուն, որքան իրենք մնան իշխանության ղեկին, մենք այնքան ունենալու ենք նման ձերբակալումներ, մեղադրանքներ, որոնք հետագայում կամ կհերքվեն, կամ՝ կմոռացվի դրանց մասին: Բայց այն ծրագիրը, որը կյանքի է կոչվում, պետք է դրա դեմն առնել»,- ասաց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը՝ տեսակետ կա, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կամ տրված խոստումներն են այսպիսով փորձ արվում ստվերել, Դավիթ Գալստյանը պատասխանեց, որ Հայաստանի գործող իշխանության որեւէ քայլը տրամաբանական չէ, եւ նրանք կատարում են իրենց պարտադրված ոչ հայանպաստ որոշումները. «Կարող է նաեւ լինի կապ, կարող է նաեւ չլինի, բայց դա էական չէ, էականն այն է, որ այս իշխանությունը ոչ հայանպաստ որոշումներ կայացնելով, բանակը կազմաքանդելով եւ ժողովրդի ոգին կոտրելով՝ երկիրը տանում է պարտության»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930