Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանն ընդունել է Մանե Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին․ քննարկվել են Արցախի շուրջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող հարցեր

Սեպտեմբեր 03,2022 12:57

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ԱՀ հռչակման 31-րդ տարեդարձի առթիվ Ստեփանակերտում գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-ղեկավարներ Մանե Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին:

Քննարկվել են Արցախի շուրջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Մանե Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին՝ մշտապես Արցախի կողքին լինելու և տարբեր նախաձեռնություններով արցախահայության խնդիրների լուծմանը նպաստելու համար:

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930