Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Պուտինն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Սեպտեմբեր 03,2022 15:39

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: 

Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասում տիրող ընթացիկ իրավիճակը: Նախագահները կարևորել են համակարգված ջանքերը հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության պահպանման և տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի հաստատման ուղղությամբ:

Այդ համատեքստում վերահաստատել են տրամադրվածությունը հետևողականորեն իրականացնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայատանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի  պայմանավորվածությունները: 

Իլհամ Ալիևը Պուտինին տեղելացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մասին:

Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի հարցեր: 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930