Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն ասել է, որ ռազմաբազա ունենալու կենսական անհրաժեշտություն չկա»․ Արարատ Միրզոյան

Սեպտեմբեր 15,2026 14:20 Share

ՀՀ Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանն այսօր մի քանի լրատվամիջոցների հետ ճեպազրույցում  անդրադարձավ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի շուրջ ծավալվող քննարկումներին։ 

«Ես այսօր տեսա մի ռուս պաշտոնյայի մեկնաբանություն այն մասին, որ Հայաստանը նման դիմում չի ներկայացրել։ Դուք գիտեք ամբողջ ինֆորմացիան»,- ասաց նա։

Անդրադառնալով Պուտինի այն հայտարարությանը, որ եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազայի կարիք չունի, իրենք թեկուզ հենց վաղը կհեռանան Հայաստանից, Արարատ Միրզոյանն ասաց․ «Վարչապետն էլ ասել է, որ ռազմաբազա ունենալու կենսական անհրաժեշտություն չկա։ Հիմա ի՞նչ նոր բան եք ուզում, որ ասեմ, նոր բան չկա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930