Լրահոս
Օրվա լրահոսը

Սթիվեն Հոքինգի անվան մեդալ՝ Բրայան Մեյին

Սեպտեմբեր 05,2022 20:55

Երեւանում ընթացող Starmus  փառատոնին Սթիվեն Հոքինգի անվան մեդալ է շնորհվել աշխարհահռչակ երաժիշտ և աստղաֆիզիկոս, Queen խմբի կիթառահար Բրայան Մեյին։ Նա Starmus-ի համահիմնադիրն է, մյուս համահիմնադիրը աշխարհահռչակ գիտնական Գարիկ Իսրայելյանն է:

Օրեր առաջ Բրայան Մեյը ինստագրամյան իր էջում հրապարակել էր Տավուշի մանկապատանեկան երգչախմբի` Bohemian Rhapsody երգի կատարումը եւ նշել, որ անհամբեր սպասում է իր առաջին այցին Հայաստան։ Starmus-ի շրջանակում նախատեսվում է նաեւ համերգ Բրայան Մեյի մասնակցությամբ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930