Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ապրում է ավելի քան 120 հազար մարդ, և ինձ համար կարևոր է, որ նրանք ազդակ ստանան այն մասին, որ իրենք միայնակ չեն. Ռուբեն Վարդանյան

Սեպտեմբեր 06,2022 21:15

Հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անցած շաբաթ հայտարարեցի Արցախ տեղափոխվելու որոշմանս մասին, որպեսզի տեղում ավելի ակտիվ զբաղվեմ Արցախի զարգացման և անվտանգության հարցերով։ Հայտնել էի նաև, որ հրաժարվում եմ Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվում եմ Արցախ՝ որպես Հայաստանի քաղաքացի։ Իմ հայտարարությունների արձագանքը չուշացավ։

Կարծիքների ամբողջ բազմազանությունը լայնորեն արտացոլված է ԶԼՄ-ներում՝ սկսած արարքի հերոսականացումից մինչև ամենաանհեթեթ ու անհավանական դավադրապաշտական տեսություններ։

Ես անկեղծորեն շնորհակալ եմ նրանց, ովքեր հարգանքով ու ըմբռնումով են վերաբերվել ընտրությունս։ Շատերի մոտ, սակայն, չպարզաբանված հարցեր են մնացել։ Դրանց փորձել եմ պատասխանել Forbes -ին տված հարցազրույցում։

Այստեղ ևս մեկ անգամ կկրկնեմ այն, ինչ ասել եմ հարցազրույցում՝ Արցախում ապրում է ավելի քան 120 հազար մարդ, և ինձ համար կարևոր է, որ նրանք ազդակ ստանան այն մասին, որ իրենք միայնակ չեն, կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց հետ անցնել այդ դժվարին ճանապարհը»։

Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ՝

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930