Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրին կդառնա

Սեպտեմբեր 08,2022 15:11

Կառավարությունը հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» և հարկից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գրանցման/հաշվառման գործընթացի բարեփոխման, պարզեցման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրին և հասանելի դարձնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ գործող կարգավորումներով իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են նաև Դատական դեպարտամենտի և հարկադիր կատարումն ապահովող ծառայության տված տեղեկատվությունները` իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործերի և վարույթների բացակայության վերաբերյալ:

Նախագծի ընդունման դեպքում այդպիսի տեղեկանքներ ներկայացնելու պահանջը հանվում է, որով կրճատվում է համապատասխան ծառայության համար ներկայացվող փաստաթղթերի քանակը, բացի այդ, ապահովվում է ՀՀ որդեգրած ծառայությունների մատուցման «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը: Նախագծով առաջարկվել է նաև սահմանել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ որպես Արդարադատության նախարարության գրասենյակի կարգավիճակը` նախատեսելով նաև իրավահաջորդության մասին դրույթներ։ Հաշվի առնելով նաև իրավաբանական անձանց գրանցման ժամկետների և գրանցման համար ուսումնասիրվող փաստաթղթերի ծավալը՝ հստակեցվել են գրանցման ժամկետներն՝ անփոփոխ թողնելով ֆիզիկական անձ հիմնադիրների կողմից առևտրային կազմակերպություններ գրանցելու համար սահմանված մեկ աշխատանքային օրվա ժամկետը։ Հստակեցվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակի գործառույթների իրականացման հետ կապված՝ գործող օրենքում առկա կարգավորումները։ Արդյունքում՝ կապահովվի պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացումն ու հասանելիությունը, օրենքներում առկա տարընթերցումների և դրանց հետևանքով անհարմարությունների առաջացման հնարավոր ռիսկերի կրճատումը, այն կնպաստի Հայաստանում բիզնեսի հիմնման գրավչության ավելացմանը:

Այլ որոշումներ

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանող որոշման մեջ: Գործող կարգով, սմարթֆոն ունեցող ցանկացած անձ կարող է ներբեռնել համապատասխան բջջային հավելվածը և դրա միջոցով տեսանկարահանել կամ լուսանկարել ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պահանջներ խախտումները և դրանք ուղարկել քննության։

Ներկայում գործում է «Road Control Armenia» բջջային հավելվածը և Activesociety.am կայքը։ Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է եղել արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի տասնյակից ավելի իրավախախտում։

Ըստ հիմնավորման՝ օգտատիրոջ նույնականացման գործընթացը ներկայում գործող կարգի համաձայն բավականին բարդ է և ժամանակատար: Մասնավորապես, քաղաքացին համակարգում գրանցվելու և նույնականացում անցնելու համար պետք է պարտադիր ունենա նույնականացման քարտ և այդ քարտը կարդացող սարքեր, ինչը, բնականաբար, դժվարությունն է առաջացնում համակարգում գրանցվելու համար: Ըստ այդմ, նախատեսվում է հեշտացնել նախատեսված տեղեկատվական համակարգում քաղաքացիների գրանցման և նույնականացման ընթացակարգը, ինչը խթան կհանդիսանա ավելի շատ անձանց համար օգտվել հավելվածից և կբարձրացնի քաղաքացիների ակտիվությունը՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների խախտումները արձանագրելու գործընթացում:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» 2015 թ. հոկտեմբերի 16-ի համաձայնագրին կից լրացուցիչ թիվ 2 համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրով իրականացվել են հիմնականում հետևյալ աշխատանքները՝ մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոսով, մայր և երկրորդ կարգի ջրանցքների վերականգնում, ջրօգտագործողների ընկերությունների կողմից շահագործվող ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնում: Հիմնավորման համաձայն՝ նախատեսվում են նաև միջոցառումներ, որոնք միտված կլինեն ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, մասնավորապես՝ տեխնիկական վերազինմանը, անձնակազմի ուսուցմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը և այլն։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930