Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյան. ՀՀ-ում տարվող` ադրբեջանական խախտումները թաքցնելու քաղաքականությունն է նաև նպաստել Ադրբեջանի այսօրվա սանձարձակ հանցավոր արարքներին

Սեպտեմբեր 14,2022 00:13

Այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներով թիրախավորել են նաև Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող (գյուղերը) ուղղությունները:

Դեռ մի քանի ամիս առաջ մեր փաստահավաք աշխատանքներով ցույց էինք տվել ադրբեջանական անօրինական, այդ թվում` նոր տեղակայումներն այդ տարածքներում, որոնք չունեն որևէ իրավական հիմք ու հանցավոր են և բարձրացրել էինք նրանց այդ տարածքներից անհապաղ հեռացնելու հարց:

Ավելին, Ներքին Հանդ ադրբեջանական սկզբնական անօրինական ներխուժման ու տեղակայումների մասին հայտարարել էի դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին։

Ընդ որում, այս ամենին զուգահեռ մշտապես ընդգծել եմ ադրբեջանական հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական քաղաքականությունը, որը դարձնում է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը իրական սպառնալիք մարդկանց խաղաղ կյանքի համար:

Այսօր ադրբեջանական զինված ուժերն ապացուցեցին բազմիցս արված այն պնդումս, որ նրանց ներկայությունն ինքնին հայկական բնակավայրերի հարևանությամբ արդեն մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության խաթարում:

ՀՀ-ում տարվող` ադրբեջանական խախտումները թաքցնելու քաղաքականությունն է նաև նպաստել Ադրբեջանի այսօրվա սանձարձակ հանցավոր արարքներին:

Հ.Գ. Այսօրվա արձանագրած բոլոր փաստերը ոչ միայն ուղարկվում են միջազգային կառույցներին, այլ կազմվում է առանձին զեկույց:

Արման Թաթոյան 

Մարդու իրավունքների նախկին պաշտպան

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930