Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կրակոցների ձայներ են լսվել․ ռազմաբազայից հորդորում են՝ խուճապի չմատնվել

Սեպտեմբեր 23,2022 21:21

Այսօր ժամը 17․00-ի սահմաններում ֆեյսբուք սոցիալական ցանցում գյումրեցի մի քանի օգտատերեր գրառումներ կատարեցին՝ տեղեկացնելով, որ Գյումրիում կրակոցներ են հնչում։ Նրանք անհանգստացած հարցնում էին՝ ո՞վ կիմանա, ի՞նչ է կատարվում քաղաքում։

Օգտատերերից ոմանք պնդում էին, որ կրակոցի ձայները լսել են Գյումրու կենտրոնական հատվածից, ոմանք էլ՝ ծայրամասային թաղամասերից։

Խուճապին վերջ դնելու նպատակով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան փոխանցել է, որ զորավարժանքներ են անցկացվում և հորդորել խուճապի չմատնվել։

Անցած ուրբաթ ևս կրակոցի ձայներ էին լսվել  Գյումրիում, լրատվամիջոցները պարզել էին, որ ռազմաբազայում զորավարժություններ են անցկացվում։

Գյումրու համայնքապետարանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց ռուսական 102-րդ ռազմաբազայի պաշտոնական պարզաբանումը, որով նախազգուշացնում են հետևյալը․

«Հարգելի համաքաղաքացիներ,

Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյուր ուրբաթ ժամը՝ 16:00-18:00-ն, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ:

Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք, քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930