Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահը պետք է արտահերթ նիստ հրավիրի և ընդունվի հայտարարություն ՀՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ Արման Բաբաջանյան

Սեպտեմբեր 24,2022 21:33

Հայաստանի շուրջ և Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով Ազգային ժողովի նախագահը երկուշաբթի օրը պետք է մեկնարկի երկրի քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շարք։ Այս մասին գրառում է կատարել  «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը։

«Պետք է արտահերթ նիստ հրավիրի և հանդես գա հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սեփական անվտանգային, ռազմական, քաղաքական հանձնառությունները, ստանձնած պարտավորությունները անկաշկանդ և ազատորեն ընտրելու կամ փոխելու ազատությունը, արցախահայության անվտանգության և իրավունքների, ինչպես նաև անվտանգ և խաղաղ կենսագործունեության համար անհրաժեշտ սահմաններում Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացումն անօտարելի են, և որ Հայաստանի պետությունը հանձնառու է ու հետամուտ դրանց։

Այդ հայտարարությանը պետք է միանան հայկական բոլոր քաղաքական ուժերը Հայաստանում, Արցախում և սփյուռքում, և հետագա պայքարը պետք է ուղղեն այդ հայտարարության իրագործման նպատակին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930