Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Կոպիրկինն այցելել է Գորիս և Ջերմուկ. Radar.am

Սեպտեմբեր 28,2022 21:03

Radar.am. Սեպտեմբերի 28-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան ռազմական և ռազմաօդային կցորդ Վյաչեսլավ Կոսովը ՀՀ և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի հետ միասին այցելել են Գորիս և Ջերմուկ։

Դեսպանը հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել սեպտեմբերի 13-14-ն ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին։

Կոպիրկինը եղել է նաև Գորիս քաղաքում 102-րդ ռուսական ռազմաբազայի առանձին գումարտակի և Սիսիան քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930