Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սահմանամերձ շրջաններում բնակիչներն ունեն ամենատարրական՝ կյանքի եւ խաղաղ ապրելու իրավունքի խնդիր. Թագուհի Թովմասյան

Սեպտեմբեր 28,2022 22:55

Հայաստանում ստեղծված իրավիճակին է անդրադարձել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սեպտեմբերի 28-ին Հաագայի նախկին փոխքաղաքապետ Մարոլայն դե Յոնգի եւ հոլանդական «D66» կուսակցության միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչ Միս Բոսի հետ հանդիպման ժամանակ:

«Այսօր սահմանամերձ շրջաններում բնակիչներն ունեն ամենատարրական՝ կյանքի եւ խաղաղ ապրելու իրավունքի խնդիր»,- ասել է Թագուհի Թովմասյանը: Պատգամավորը նշել է, որ այդ հատվածներում խաթարված է բնականոն կյանքը, չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները. անվտանգության նկատառումներից ելնելով՝ երեխաները տեղափոխվել են այլ բնակավայրեր:

Հանդիպմանը Թագուհի Թովմասյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությանը: Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ նա պատվիրակներին տեղեկացրել է, որ կան անհետ կորածներ, որոնց որոնումն Ադրբեջանն արգելել է, եւ մինչ օրս Ադրբեջանում պահվող գերեվարված անձինք:

Թագուհի Թովմասյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործառույթները, անդրադարձել է, մասնավորապես, կանանց իրավունքների պաշտպանության հարցերին, մեդիաոլորտի խնդիրներին:

Հանդիպման ավարտին Մարոլայն դե Յոնգը եւ Միս Բոսն ընդգծել են, որ Հայաստանից մեկնելուց հետո նշված փաստերի հիման վրա կպատրաստեն զեկույց, որը կներկայացվի Հոլանդիայի խորհրդարան եւ Արտաքին գործերի նախարարություն:\

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930