Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Նիկոլ Փաշինյանը իրոք հավատում է իր ասածին, ապա շարունակում է չտիրապետել բանակի իրական վիճակին ու չհասկանալ զեկուցածի և իրականության տարբերությունը․ Դանիել Իոաննիսյան

Հոկտեմբեր 01,2022 23:19

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ ՊՆ-ում խորհրդակցություն է արել ու իրեն զեկուցվել է, որ բանակը կենցաղային իրերի պակաս չունի։

Եթե Նիկոլ Փաշինյանը իրոք հավատում է իր ասածին, ապա ինքը շարունակում է չտիրապետել բանակի իրական վիճակին ու չհասկանալ զեկուցածի և իրականության տարբերությունը։

Դիրքերում, ի հեճուկս Փաշինյանի հայտարարության, չկա բավարար քանակի քլունգ, բահ ու տաք հագուստ։ Քանի որ զինվորներն այս իրավիճակում հաճախ քնում են ոչ թե բլինդաժում, այլ խրամատում (ավելի անվտանգ է), բարձրադիր դիրքերում խիստ կարիք ու պակաս կա ձմեռային քնապարկերի։

Ավելին, զորքն այժմ ունի մի շարք էլեկտրոնային սարքավորումներ, որոնց համար զգացվում է փաուեր-բանկերի ու էլեմենտների պակասը (երբեմն` բացակայությունը)։

Ընդ որում, եթե բանակը ինչ-որ բան ունի, դա դեռ չի նշանակում, որ դիրքում կանգնած զինվորին հասնում է։ Օրինակ` բարձրադիր դիրքերում զորքը մրսում է, քանի որ կանոնակարգով բուշլատների հատկացման ամսաթիվը դեռ չի եկել։

Հ.Գ. Երևի, այսուհետ սկսեմ ավելի բաց խոսել բանակի պրոբլեմների մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31