Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի ուսանողները մայր ինստիտուտում են

Հոկտեմբեր 10,2022 16:13 Share

Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ են այցելել ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ։ Նրանց դիմավորել են ԵԹԿՊԻ Խորհրդի անդամ Վովա Արզումանյանը, ՈՒԽ նախագահ Անահիտ Ենոքյանը, փոխնախագահ Շուշան Մաճկալյանը, քարտուղար Աստղիկ Ենոքյանը և այլք։

ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի ուսխորհրդի նախագահ Գոգա Պողոսյանին ընդունեց ԵԹԿՊԻ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը։ Քննարկվեցին մասնաճյուղին առնչվող հարցեր։


Այնուհետև ՈՒԽ նախագահ Անահիտ Ենոքյանը բուհում շրջայց կազմակերպեց` ուսանողներին ծանոթացնելով առկա պայմաններին։

Տեղեկացանք նաև, որ նախատեսվում են մասնագիտական ու վարպետաց դասեր Վանաձորի մասնաճյուղի ուսանողների համար։


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31