Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր բոլորս պիտի դառնանք զինվոր ու պատրաստվենք ծառայության, ամեն մեկս մեր ոլորտում, մեր ուժերի չափով». Ռուբեն Վարդանյան

Հոկտեմբեր 14,2022 23:07

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մենք հասել ենք այն սահմանագծին, որ այլևս անցյալը քննարկելու ժամանակ չունենք, և միակ բանը, որ պետք է անենք՝ լարել մեր ուժերն ու լծվել Արցախի պաշտպանությանը:

Եվ դա առաջին հերթին պետք է գիտակցեն երիտասարդները: Իսկ դրա համար կարևոր է, որ նրանք հավատան իրենց ուժերին, հավատան, որ այո, իրենց ապագան Արցախում պետք է լինի, և հասկանան, որ ոչ միայն կարող են, այլ նաև պարտավոր են այս իրավիճակում իրենց վրա վերցնել պատասխանատվությունը ու ավելի ակտիվ ներգրավվել երկրի պաշտպանության գործում:

Այսօր բոլորս պիտի դառնանք զինվոր ու պատրաստվենք ծառայության, ամեն մեկս մեր ոլորտում, մեր ուժերի չափով:

Արցախցի երիտասարդներն իսկապես ֆանտաստիկ են»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31