Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 143 հիմնական դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Հոկտեմբեր 22,2022 18:43

Երևանի Մ. Խորենացու անվան հ. 143 հիմնական դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Աշխատասենյակը կահավորվել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գործիքներով:

Աշակերտներն այստեղ կուսումնասիրեն ծրագրավորում, խաղերի և անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստեղծում ու կառավարում: Արդեն իսկ 120 աշակերտ է հերթագրվել «Արմաթ»-ի խմբակ այցելելու համար:

Նախագիծն իրագործվել է Երևանի քաղաքապետարանի և «Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ:

Հանդիսավոր բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը, «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, դպրոցականներ:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մեր երեխաները պետք է այս ուղղությամբ ևս կրթության հնարավորություն ունենան, ինչը հետագայում արդեն մասնագիտական կողմնորոշման հիմք կդառնա: Այս առումով համայնք-մասնավոր համագործակցությունը շատ կարևոր է: Երևանի քաղաքապետարանը կշարունակի իր աջակցությունը համայնքային ենթակայության դպրոցներում նմանօրինակ նախագծերի իրականացման ուղղությամբ»,-ընդգծել է Լևոն Հովհաննիսյանը:

Այսօր «Արմաթ» լաբորատորիաներ են գործում նաև Երևանի մի շարք այլ հիմնական դպրոցներում: Աշակերտները մտադիր են ձեռք բերած գիտելիքներն ուղղել երկրի զարգացմանն ու հզորացմանը:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31